Ղրղզստանի խորհրդարանի նոր խոսնակ է դարձել 40-ամյա պատգամավոր Ջումաբեկովը
Ղրղզստանի Ժոգորկու Կենեշը (միապալատ խորհրդարանը) հոկտեմբերի 25-ին ձայների մեծամասնությամբ պաշտպանել է պատգամավոր Դաստան Ջումաբեկովի թեկնածությունը երկրի օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնի համար, որն առաջադրվել էր կառավարող կոալիցիայի կողմից: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերի 25-ին ավելի վաղ խորհրդարանի նիստի ժամանակ Չինիբայ Տուրսունբեկովը հայտարարել էր խոսնակի պաշտոնը թողնելու մասին: Պաշտոնից հեռանալու իր ցանկությունը նա բացատրել է հոկտեմբերի 15-ին Ղրղզստանում անցկացված «նախագահական ընտրություններում բարձրացած ջերմաստիճանն իջեցնելու» անհրաժեշտությամբ: Դրանից հետո խորհրդարանի մեծամասնության կոալիցիան արտահերթ նիստում որոշում ընդունեց «Ղրղզստան» կուսակցությունից պատգամավոր Ջումաբեկովի թեկնածությունն առաջադրել խոսնակի պաշտոնի համար: