ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա վարկային քարտերի քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար:

2017թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2018թ. ապրիլի 25-ը, օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, Բանկի հաճախորդները  կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ունեն Companion card վարկային քարտեր չօգտագործված վարկային սահմանաչափերով: Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ստացել են ՎՏԲ- Հայաստան Բանկում հետևյալ վարկատեսակներից մեկը.

  • ​Հիփոթեք
  • Ավտովարկ
  • Ապառիկ
  • Սպառողական վարկ «Ունիվերսալ» գույքային ապահովմամբ
  • Սպառողական վարկ «Ունիվերսալ» առանց գույքային ապահովման

Մասնակիցները կբաժանվեն 2 խմբերի.

  • 50,000-400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ

–  400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ:

Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: Ակցիայի յուրաքանրյուր ամսվա ավարտին /ակցիան տևում է 6 ամիս/ յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, ովքեր ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում:

Մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին:

«Ամսվա հաջողակ» ակցիայի պայմանների և կանոնների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարին:

Տեսանյութեր

Լրահոս