Բաժիններ՝

Թուրքմենստանի նախագահը ձիով սլացել է Աշգաբադով

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ձիով շրջել է Աշգաբադում եւ դիտել շինարարական օբյեկտները: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Թուրքմենստանի խրոնիկա» պորտալը։

Տեսահոլովակում պետության ղեկավարը ձիով անցնում է Աշգաբադի ժամանակակից եւ հեղինակավոր շրջանների ֆոնին: Բերդիմուհամեդովը մարզական հագուստով է, իսկ ձեռքում բռնել է յուրօրինակ մի ձեռնափայտ, որի օգնությամբ խթանում է ձիուն եւ կարգադրություններ անում ենթականերին:

Հոլովակում ենթականերն ընդամենը երկու հոգի են, երկուսն էլ գործնական հագուստով: Նրանք քայլում են եւ ինչ-որ գրառումներ կատարում բլոկնոտներում՝ գլխի շարժումով համաձայնություն հայտնելով նախագահի հրահանգներին: Այլ մարդիկ կադրերում չկան, Բերդիմուհամեդովն ընթանում է ամայի քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031