Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա մյուս տարվա սկզբին Սոչիում
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սոչիում։ Այս մասին Երևանում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մենք եկանք պայմանավորվածության, որ միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Սոչիում»,- ասաց նա։
Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։
Նիստի մասնակիցները անդրադարձել են ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։ Օրակարգային թեմաներից է եղել նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագրի քննարկումը։