![](/banners/BeFunky-design.jpg)
ՊՍԺ-ի ղեկավարությունը խնդրել է Կոուտինիոյի գործակալին՝ բանակցություններ չվարել «Բարսելոնայի» հետ
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/2185163-45660610-2560-1440.jpg)
Ամռանը Կոուտինիոն կարող էր տեղափոխվել «Բարսելոնա», բայց «Լիվերպուլը» մերժեց բոլոր առաջարկները: Գրանդները չեն հանգստանում: The Best-ի մրցանակաբաշխության ժամանակ ՊՍԺ-ի ներկայացուցիչ Անտերո Էնրիկեն հանդիպել է Ֆիլիպեի գործակալի հետ և խնդրել է նրան բանակցություններ չվարել «կապտանռնագույնների» հետ:
Sport.es-ը հաղորդում է, որ մրցանակաբաշխությունից հետո տղամարդիկ նկատվել են լոնդոնյան սրճարաններից մեկում: Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր Կոուտինիոյին գնելու ցանկության մասին, սակայն ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Նեյմարի բոսերը:
Կոուտինիոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը