Ավստրիայում ձերբակալվել է պակիստանցի վարձու մարդասպանը, որի հաշվին 70 սպանություն կա
Ավստրիայի ոստիկանությունը հոկտեմբերի 25-ին ձերբակալել է ենթադրյալ պակիստանցի սերիական քիլլերի, որի հաշվին 70 սպանություն կա: Այդ մասին հայտնել է Kronen Zeitung թերթը:
Հրատարակության տվյալներով՝ 35-ամյա Ատիֆ Զ-ն ձերբակալվել է Հունգարիայից արեւմտաբալկանյան ուղիով անօրինականորեն Ավստրիա մտնելու փորձ կատարելիս: Առավել շատ փնտրվող «պակիստանյան պետության թիվ մեկ թշնամին», որի հաշվին կա առնվազն 70 սպանություն, ամենահայտնի քիլլերն է համարվում իր երկրում, նշում է թերթը:
Մեղադրող կողմի վարկածով՝ վերջին ժամանակներս Ատիֆը նախընտրում էր զբաղվել «ավելի շահութաբեր բիզնեսով»՝ կապված մարդավաճառության հետ, եւ Սերբիայի ու Հունգարիայի տարածքով անօրինական միգրանտների փոխադրումներ էր իրականացնում դեպի Ավստրիա, այսինքն՝ արեւմտաբալկանյան միգրացիոն ճանապարհով, որի փակման մասին հիշյալ երկրների իշխանությունները հայտարարել են տակավին 2016 թվականին: Պակիստանցին ձերբակալվել է Հունգարիայի M60 խճուղում՝ Բոլիի մերձակայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: