
Բրազիլիայի խորհրդարանը դեմ քվեարկեց նախագահի նկատմամբ հետաքննություն սկսելուն

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը հոկտեմբերի 25-ին դեմ է քվեարկել երկրի նախագահ Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն սկսելուն, որին կասկածում են հանցավոր խմբավորման կազմակերպման եւ արդարադատությանը խոչընդոտելու մեջ:
Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Մեղադրանքները հանելու օգտին քվեարկել է 251 պատգամավոր անհրաժեշտ առնվազն 171-ի դեպքում: Դեմ են արտահայտվել 233 խորհրդարանականներ:
Եթե Տեմերին մեղավոր ճանաչեին, նրան գործի հետաքննության ընթացքում վեց ամսով կհեռացնեին երկրի կառավարումից: Սոցհարցումների տվյալների համաձայն, նախագահի պաշտոնում Տեմերի գործունեությանը հավանություն է տալիս բրազիլացիների 3 տոկոսը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: