
Մեդվեդևը Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի լուսանկարներով

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Երևան էր ժամանել մասնակցելու Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստին, Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով: Հրապարակած լուսանկարների շարքը Մեդվեդևը վերնագրել է՝ «Հայաստան»:
Դմիտրի Մեդվեդևը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 24-ին: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում էին ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:
Մեդվեդևին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: