Ռուսական ռազմակայանի զինծառայողները «տանկային մենամարտեր» են անցկացնում Հայաստանի լեռներում
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանման զինծառայողները ուսուցման 2017 թվականի ամառային շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում պայմանական հակառակորդին ոչնչացրել են «տանկային մենամարտում»:
Ամփոփիչ ստուգման ընթացքում, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 27-ը, Տ-72Բ տանկերի անձնակազմերը պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու զրահավոր կրակային միջոցները կոչնչացնեն «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:
Նաեւ տանկիստները օրվա ցերակային ու գիշերային ժամերին նորմատիվներ կհանձնեն տակտիկական, կրակային, տեխնիկական եւ հատուկ պատրաստությունից: Ըստ «մենամարտի» պայմանների՝ տանկերից մեկը քողարկված Է խրամատում, երկրորդ տանկը գործում Է մոտավորապես 2 հազար մետր հեռավորությունից՝ փոխելով կրակային դիրքերը: Տակտիկական մենամարտի մասնակիցներին անհրաժեշտ Է հայտնաբերել թիրախը եւ առավելագույն «կրակային խոցում» հասցնել:
Զորամիավորման տանկային անձնակազմերի կողմից «տանկային մենամարտերն» անցկացվում են «տանկային բիաթլոնի» գծով համառուսաստանյան բանակային խաղերի մրցույթի ընտրական փուլերին մասնակցելուն տանկիստների նախապատրաստման շրջանակներում: Ինչպես նշել Է մամուլի ծառայությունը, ընդամենը ռուսական զորամիավորման տանկային ստորաբաժանումների ամփոփիչ ստուգմանը ներգրավված են շուրջ 100 զինծառայողներ եւ ավելի քան 30 միավոր ռազմական տեխնիկա: