Բաժիններ՝

Իրաքի կառավարական ուժերը հարձակում են սկսել երկրում ԻՊ-ի վերջին պատվարի վրա

Իրաքի կառավարական ուժերը հոկտեմբերի 26-ին հարձակում են ծավալել երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին պատվարի վրա: Ռազմարշավն սկսելու հրամանը տվել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարը:

Այդ մասին հայտնել է նրա դիվանատունը: Սիրիայի հետ սահմանում գտնվող էլ Քայիմ եւ էլ Ռավա (Անբարի նահանգ) քաղաքները զինյալներից ազատագրելու ռազմարշավում գործի են դրված դաշնային ոսմտիկանության ջոկատները, բանակային հատուկ նշանակության ուժերը, արագ արձագանքման ուժերը, ինչպես նաեւ շիաների ժողովրդական աշխարհազորը («Ալ Հաշդ աշ Շաաբի»):

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ալ Աբադին, Իրաքում ԻՊ-ի խմբավորմանը կարող է վերջ դրվել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: ԱՄՆ-ի գլխավորած հակաաբեկչական կոալիցիայի աջակցությամբ լիովին ազատագրված է ավելի վաղ զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքի 95 տոկոսը: Ինչպես նշել են կոալիցիայում, ԻՊ-ի դեմ եզրափակիչ ճակատամարտը տեղի կունենա Սիրիայի հետ սահմանում, որտեղ ամրացել են մոտավորապես 2 հազար զինյալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031