
«Չինական յուրահատկությամբ սոցիալիզմը նոր դարաշրջան է թևակոխել». Սի Ցզինպին

Երկարատեւ ջանքերի արդյունքում չինական յուրահատկությամբ սոցիալիզմը նոր դարաշրջան է թեւակոխել:
Այդ մասին, ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 25-ին հայտարարել է ՉԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը չինացի եւ արտասահմանցի լրագրողների հետ ՉԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամների հետ հանդիպմանը: Սի Ցզինպինը նշել է, որ նոր դարաշրջանի պայմաններում հարկավոր է նոր կերպարանք առնել եւ, ինչն ավելի կարեւոր է, հասնել նոր հաջողությունների:
Նրա խոսքով՝ ՉԿԿ-ի 19-րդ եւ 20-րդ համագումարների միջեւ ընկած հաջորդ տարիները անցումային պատմական շրջան է, երբ երկրում պետք է իրագործվի «առաջին հարյուրամյա հոբելյանի» նախանշված նպատակը, եւ արշավ սկսվի դեպի «երկրորդ հարյուրամյա հոբելյանի» կապակցությամբ նախանշված նպատակի իրագործում: Այդ շրջանում կլինեն մի քանի կարեւոր ստուգիչ ժամանակահատվածներ, որոնք մեր աշխատանքի ուղենիշներն են, ընդգծել է Սի Ցզինպինը: