
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, հոկտեմբերի 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանըհոկտեմբերի 27-28-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, հոկտեմբերի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.40C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.40C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.70C