Բաժիններ՝

Կատալոնիայի ղեկավարը քննարկել է հնարավոր պատասխանը Մադրիդի գործողություններին

Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանդիպում է անցկացրել կառավարության խորհրդականների, ինչպես նաեւ այն կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են գալիս ինքնիշխանության օգտին, քննարկվել է ինքնավարության հնարավոր պատասխանը Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու Մադրիդի որոշմանը, որը կարող է կասեցնել հանրակցության ինքնավար կարգավիճակը:

Այդ մասին հայտնել է Europa Press գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ հանդիպումն սկսվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան եւ ավարտվել 7-ժամյա քննարկումից հետո՝ հաջորդ օրվա գիշերվա ժամը 2-ին: Ինչպես հայտնել են Կատալոնիայի կառավարության աղբյուրները, չնայած այն բանին, որ հավաքվածների մեծամասնությունը հակված է հայտարարելու ինքնավարության անկախությունը, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031