Կատալոնացիները վերադարձել են ֆրանսիացուն ստորագրելու մտքին: Կատալոնական ակումբի ղեկավարներն արդեն կապվել են Գրիզմանի գործակալի հետ:
Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը համալսարանի տարածքում անցկացրեցին «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը վերապրում է պատմության մեջ իր ամենահաջող շրջաններից մեկը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Այսօր Գյումրիում բացվեց «Լեհերի միություն Հայաստանում Պոլոնիա Գյումրի» կենտրոնը, որտեղ 13 տարեկանից բարձր անձինք հնարավորություն կունենան շաբաթ և կիրակի օրերին անվճար լեհերեն սովորել:
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան չի մասնակցի Կլասիկոյին՝ «Ատլետիկի» հետ: Իսպանացի ֆուտբոլիստը վերջին օրերին չի մարզվում վնասվածքի պատճառով: Ինիեստայի մասնակցությունը հարցականի տակ էր նաև Չեմպիոնների լիգայի խաղի համար:
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը հայտարարություն է տարածել Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ:
Հայաստանի անիմացիոն ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի: Ինչպես ասուլիսի ընթացքում նշեց, ռեժիսոր, մուլտիպլիկատոր «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը, ոլորտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նոր սերնդի համար:
Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության անդրանիկ տուրում մրցում էր Շվեյցարիայի հետ:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության «Nurol Makina» ընկերության և ուզբեկական «UzAuto» ընկերության միջև Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ համաձայնագիր է կնքվել: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ համաձայնագիրը նախատեսում է 1000 հատ թուրքական «Ejder Yalçın» զրահամեքենայի արտադրություն:
Իրաքի զինվորականները Էլ-Հավիջա քաղաքի մոտակայքում հայտնաբերել են եղբայրական գերեզմանոց, որտեղ թաղված է եղել ոստիկանության, զինված ուժերի 50 աշխատակից:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայում» չեն պատրաստվում պաշտոնական մակարդակում ինչ-որ հայտարարություններ անել Կատալոնիայի անկախության կապակցությամբ, որի պառլամենտը նախօրեին հավանություն տվեց մի փաստաթղթի, որը հռչակեց Իսպանիայից առանձնացումը:
Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության, ՀՔԾ, Քննչական կոմիտեի, ԱԱԾ և Պետական եկամուտների քննչական մարմինների ներկայացուցիչները: Քննարկվել է քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի` Հայաստանում տեղակայված բանակային ավիացիայի օդաչուները նշել են իրենց զորամիավորման 69-րդ հոբելյանը հետախուզահարվածային և կրակային վարժանքներով` օդային մարտավարական միասնական խմբի աջակցությամբ՝ 2017 թ. ամառային դասընթացի վերջնական քննության շրջանակներում:
Նիկարագուայում սկսված տեղատարափ անձրևի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի:
Հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 28-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի Հանրապետության պաշտանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ:
Մեքսիկայի Հարավային Կալիֆորնիա նահանգի ծերանոցում բնռկված հրդեհը խլել է վեց մարդու կյանք: Եվս երկուսը հրդեհից տուժել են:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության ղեկավարի գործառույթները ներկայիս ղեկավար Կարլոս Պուդչեմոնի փոխարեն եւ դրանց պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Սորայե Սաենս դե Սանտամարիային:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:
Ֆրանսահայ հասարակական և մշակութային գործիչ Ժակ Ուլուսյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների։
Հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ժամը 11;00-ի սահմաննրում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Ս համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։
Ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների՝ հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում ցրտահարություններ չեն սպասվում, այնպես որ, հանգիստ կարող եք բերքահավաքը շարունակել:
ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն Վաշինգտոնին հասանելի են գործողությունների այլ տարբերակներ ևս: Ինչպես
Ժամը 16։00-ի սահմաններում Նուբարաշենի բանտի թիվ 008 խցում հագուստի կապիչ թելով մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, 80-ամյա Բախշի Երիցյանը։