
Ռոնալդ Ռեյգանի որդին հայտարարել է, որ Թրամփը վտանգավոր է աշխարհի համար

Ռոն Ռեյգանը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին, կասկածում է, որ պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը ի վիճակի է զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը։
Ռեյգան Կրտսերը գործող նախագահին որակել է որպես «խորապես վիրավոր» մարդ եւ նրան համեմատել է «կեղտաբծի» հետ, որն անհրաժեշտ է մաքրել: Նրա կարծիքով՝ դա կարելի է անել իմպիչմենտի ընթացակարգի օգնությամբ կամ ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ ուղղման կիրառմամբ:
«Այդ մարդը վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար»,-հավելել է նա MSNBC-ի եթերում: Ավելի վաղ հանրապետական սենատոր Բոբ Քորքերը հայտարարել է, որ Թրամփը, սպառնալով մյուս պետություններին, կարող է երկիրը դնել «երրորդ համաշխարհային պատերազմի ուղու վրա», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: