
«ԱՄՆ-ի և ՌԴ-ի լավ հարաբերությունները կօգնեին լուծել ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը». Թրամփ

ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրն ավելի դյուրին կլիներ լուծել, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լավ հարաբերություններ լինեին:
Այդ մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox Business Network-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Չինաստանն օնում է ԱՄՆ-ին՝ լուծելու հյուսիսկորեական խնդիրը, մինչդեռ Ռուսաստանն «ընթանում է այլ ճանապարհով»՝ վնասելով այդ ուղղությամբ Վաշինգտոնի քաղաքականությանը:
«Կարծում եմ՝ մենք կարող էինք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,- նրա խոսքը մեջբերել է Reuters-ը: «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի շուրջ իրադրությունն ավելի դյուրին կլիներ լուծել»: