
Պուչդեմոնը նամակ է ուղարկել Իսպանիայի Սենատին

Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը Իսպանիայի Սենատին ուղարկած նմակում հայտարարել է, որ Մադրիդի կողմից Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս արձակել ինքնավարության կառավարությունը, էլ ավելի բարդ իրադրություն կստեղծի տարածաշրջանի շուրջ, որտեղ անկախության հանրաքվե է անցկացվել։
Նամակում Պուչդեմոնը փաստարկներ է բերել Մադրիդի կողմից 155-րդ հոդվածի կիրառման դեմ եւ բացատրել է իր կառավարության դիրքորոշումը: «Իրադրությունը կարգավորելու համար, որը Իսպանիայի կառավարությունը որակել է չափազանց լուրջ, այն էլ ավելի լուրջ արտակարգ իրադրություն կստեղծի՝ Կատալոնիայից խլելով նրա քաղաքական ինքնավարությունը»,-նշում է քաղաքական գործիչը:
Ինչպես գրում է Mundo թերթը, 155-րդ հոդվածի կիրառման դեմ փաստարկներ ներկայացնելու Սենատի առաջարկության պատասխանը, որը Կատալոնիայի կառավարության ղեկավարը պետք է ուղարկեր տեղական ժամանակով ժամը մինչեւ 10:00-ն, տեղ է հասել սահմանված ժամանակից երեք րոպե ուշ: Չնայած դրան, Սենատը որոշել է այն ընդունել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: