
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնում է 3 ահաբեկիչ սպանելու մասին. razm.info

Razm.info-ն գրում է. Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ երկրի մի քանի քաղաքացիներ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում: ՊԱԾ հատուկջոկատայինների՝ Խըրդալան քաղաքում անցկացրած գործողությունների արդյունքում սպանվել է ահաբեկչական գործողություններ պլանավորած 3 անձ: Փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Աղբյուրը հայտնում է, որ զինյալների խումբը հավաքել էր տարբեր տեսակի զենքեր, պայթուցիկ նյութեր ու պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել հոկտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» Յասամալ շրջանում անցկացվելիք ցույցի ժամանակ:
Գործողության արդյունքում սպանվել են Ադրբեջանի քաղաքացիներ Էլեկբարով Բախթիյար Մեմմեդսադըք օղլուն, Մեսիմլի Անար Մեհման օղլուն և Հուսեյնլի Ջավիդ Հուսեյն օղլուն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։