
ՌԴ քաղաքացիները 2025 թ-ին զինվորական հավաքների կզորակոչվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորում գտնվող ռուսաստանցիներին 2025 թվականին զինվորական հավաքներ հրավիրելու մասին։
Զինվորական հավաքներ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, ազգային գվարդիայի զորքերում, ԱԻՆ փրկարարական կազմավորումներում, ինչպես նաև պետական պահպանության մարմիններում և Անվտանգության դաշնային ծառայությունում:
Նախորդ տարի Պուտինը համապատասխան հրամանագիրը ստորագրել էր մարտին, 2023-ին՝ մայիսին։