
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել

Հունվարի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, Սևանի թերակղզու տարածքում ծառայություն իրականացնելիս, ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հայտնաբերվածն ու լողամիջոցի տերը՝ Սևան քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը, պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:
Սևանցի տղամարդը հայտնել է, որ ձկներն ինքն է որսացել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին: