«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հիմա ներկայացնում է «Եթե ես լինեմ վարչապետ, Հայաստանը պետականություն չի ունենա» քաղաքական նախագիծը։ Եվ միայն հայ հասարակությունը՝ քաղաքական ուժերի միջոցով կամ առանց դրանց, կարող է մերժել այս առաջարկը կամ երջանկանալ անպետություն ասֆալտի վրա ապրելու հեռանկարով։
Ավստրալիայի «Lowy» ինստիտուտը հրապարակել է «Գլոբալ դիվանագիտության ինդեքս» կոչվող զեկույցը, որն ուսումնասիրում է Ասիայի, G20-ի և «Տնտեսական համագործակցություն և զարգացում» կազմակերպության 66 երկրների տվյալները՝ բացահայտելու աշխարհի ամենակարևոր դիվանագիտական ցանցերը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Բեռլինում հանդիպման և բանակցությունների անցկացման համար։
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս – Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։
Ուղիղ 15 օր առաջ՝ փետրվարի 13-ին, Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու կրակոցից զոհված 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու նպատակով աշխատանքի չներկայանալու պատճառով աշխատանքից ազատվել էր, իսկ այդ որոշումը կայացրել էր այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանի անմիջական մասնակցությամբ և ձեռամբ։
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ապրիլի 1-ից շաաաատ ապրանքների համար մաքսազերծում անելիս սերտիֆիկացում են պահանջելու։ Ինֆոն բավականին սուղ է, բայց որքան հասկացա 60.000-ից 200.000 է արժենալու մեկ ապրանքատեսակի կամ ապրանքային խմբի համար։
Հնարավորություն է ստեղծվել հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ինչպես նաև, 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Նախագահ Սարգսյանը գտնվում էր Արցախում և շփման գծի ողջ երկայնքով տեղի էին ունենում ռազմական գործողություններ՝ ձեր կողմից հերթական շինծու քրեական հետապնդումը հարուցվեց նախագահի նկատմամբ։
Կառավարությունը, ինչպես Մրցակցության պաշտպանության, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրել է գործող նախագահներին։ Առաջինում՝ Գեղամ Գևորգյանին, երկրորդում՝ Գարեգին Բաղրամյանին։
Ուելսում՝ Քարդիֆի խորհրդարանի մոտ, ֆերմերները փակել են ճանապարհը՝ գյուղացիներին տրամադրվող սուբսիդիաների մեխանիզմը փոխելու կառավարության ծրագրերի դեմ բողոքի ակցիայի շրջանակներում։ Այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
«Եթե ընտրություն պիտի լինի՝ կա՛մ ՀՀ-ն, կա՛մ ես, թող չլինի Նիկոլ Փաշինյանը». Փաշինյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է. «Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է ասում իմ երկրի մասին, ես շարունակելու եմ անել այն ամենը, ինչ ուզում եմ»։ Սակայն, սա ասվում է քողարկման համար: Ադրբեջանը, անկախ իր հրապարակային կոշտ ելույթներից, կուլիսներում աշխատում է այլ երկրների հետ իր հակամարտությունները կարգավորելու համար:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները: Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Ակբա բանկի գլխամասային նոր գրասենյակը կառուցվում է ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և միջազգային բարձր ստանդարտներով։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է «Որդիների կանչ» ՀԿ անդամներին, հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից։
Վրաստանում, հավանաբար, վառելիքը 10-15 թեթրիով կթանկանա, Business Press News լրատվականին ասել է նավթամթերքի վաճառքով զբաղվող «Սենտա օիլ» ընկերության հիմնադիր Զաալ Իակոբիձեն։
Բելգիան, միանալով Չեխիայի նախաձեռնած համատեղ գնումների ծրագրին, հայտարարել է Ուկրաինային 200 մլն եվրո տրամադրելու մասին: Գումարն ուղվելու է Ուկրաինայի համար 155 մմ տրամաչափի հրետանային արկերի գնմանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայաստանի ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ։
Ոչ բնական գործվածքները, ինչպիսիք են պոլիեսթերը կամ նեյլոնը, կարող են առաջացնել մաշկի անհանգստություն՝ նյութի բնույթի պատճառով: Այս մասին Газета.Ru-ին ասել է մաշկաբան Մարինա Սուվորովան։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր բողոքի նոտա է հղել ՌԴ գործընկերներին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասով։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։
Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ։
Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության և համատեղ նավթային նախագծերի իրականացման վերաբերյալ:
Հանձնարարել եմ, որ «լեգիտիմություն» տերմինի հետ կապված տեղեկանք տան. Նիկոլ Փաշինյան
Փետրվարի 28-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի թիվ 1 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել […]
Բոլորս էլ գիտենք ՀՀ անվտանգային միջավայրը, ՌԴ դեսպանատան հայտարարության հետ համաձայն չենք. Փաշինյան
Ադրբեջանը կարող է լրջորեն դիտարկել Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները։ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: