Բաժիններ՝

«Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որբժիշկների թիվ 44 խումբը կանչով մեկնել է Մասիսի փողոցի 7 հասցե, որտեղ արձանագրել է Երևանի բնակիչ 58-ամյա Վարուժան Ս․-ի մահը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժմանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և ավագ քննիչ Ավագյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների պարզվել է, որ Վարուժան Ս․-ն Մասիսի փողոցի 7 հասցեում գտնվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հանկարծամահ է եղել:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս