
Բաքվի բանտերում պատանդառված մեր հայրենակիցների բոլոր ցուցմունքները կորզված են անմարդկային տանջանքների գնով. այս «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:
Ուստի, չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական այդ քարոզչությունը տարածվի մեր հասարակությունում:
Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են` նրանց անմարդկային տանջանքների ենթարկելով և «ամրապնդված» են արհեստական պատմություններով: Այս «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են»: