Չինաստանը 60 միլիարդ դոլարի ներդրումով կարդիականացնի Թուրքիայի երկաթուղային ցանցը
Թուրքիայի Հանրապետության ներդրումային գրասենյակի նախագահը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է արդիականացնել Թուրքիայի երկաթուղային ցանցը՝ մոտ 60 միլիարդ դոլարի ներդրումով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նախագիծը ներառում է էլեկտրաֆիկացում, Ստամբուլում կամրջի կառուցում և Ստամբուլի և Անկարայի միջև արագընթաց երկաթուղու կառուցում։ Նախագիծը կմիացնի Ասիան և Եվրոպան ու Թուրքիան կենտրոնական դեր կխաղա համաշխարհային երկաթուղային տրանսպորտում:
Չինաստանի համար Թուրքիայով անցնող երկաթուղային երթուղին առաջարկում է ավելի արագ և անվտանգ կապ դեպի Եվրոպա ու նման նախագծերը կարևորություն են ձեռք բերել վերջին տարիներին, քանի որ ամրապնդվել են Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունները։
Ներդրումային գրասենյակի նախագահի խոսքով՝ մեծ քայլ էր Թուրքիայի երկաթուղային համակարգի արդյունաբերության զարգացման գործում ու Թուրքական իշխանությունները հրավիրում են չինական երկաթուղային ներդրողներին մասնակցելու ավելի շատ նախագծերի:
Չինացի ներդրողները նաև նախագծեր են սկսել տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները և էներգետիկան Թուրքիայում: Թուրքական ներդրումային գրասենյակի կողմից նոյեմբերին հրապարակված զեկույցի համաձայն՝ 2024 թվականի կեսերին Չինաստանի ընդհանուր ներդրումները Թուրքիայում հասել են 6 միլիարդ դոլարի։ Թուրքիայում գործում է 1300 չինական ընկերություն։