Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով

Ֆրանսիան ծրագրում է փետրվարի 13-ին Փարիզում Սիրիայի հարցով համաժողով անցկացնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախագահական պալատի մամուլի ծառայությանը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ զրույցից հետո Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ երկու առաջնորդները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ հայտնում են լրատվամիջոցները։

«Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու արդար և ներառական քաղաքական անցմանը, որը հարգում է բոլոր սիրիացիների իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031