
Չինական ընկերությունները հետաքրքրված են գերմանական ավտոարտադրողների, հատկապես Volkswagen-ի գնման հնարավորությամբ

Չինական ավտոմոբիլային ընկերությունները հետաքրքրված են ճգնաժամի մեջ գտնվող գերմանական ավտոարտադրողների, հատկապես Volkswagen-ի ձեռքբերման հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրը նշում է, որ գերմանական ընկերությունների գնումը հնարավորություն կտա չինական էլեկտրական մեքենաների արտադրողներին խուսափել Եվրոպական միության կողմից Չինաստանից ներմուծվող էլեկտրամոբիլների համար նախատեսված տուրքերի վճարումից։
Volkswagen-ը, որն ավանդաբար համարվել է Գերմանիայի արդյունաբերական հզորության խորհրդանիշներից մեկը, ներկայումս բախվում է մի շարք մարտահրավերների, ներառյալ համաշխարհային տնտեսական ճգնաժամը և անցումը դեպի կանաչ տեխնոլոգիաներ։
Համաձայն Reuters-ի՝ գերմանական ավտոմոբիլային ընկերությունների ձեռքբերումը կարող է դառնալ Չինաստանի քաղաքականապես ամենազգայուն ներդրումն այսօրվա դրությամբ՝ հաշվի առնելով եվրոպական շուկաներում նման խոշոր գործարքների ազդեցությունը։