Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նորընտիր առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը՝ «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը ցանկացած պահի կարող են դառնալ հեռախոսազրույցի նախաձեռնողներ։ Ավանդույթի համաձայն, սակայն, առաջին քայլն անում է նոր իշխանության եկած առաջնորդը կամ կառավարության ղեկավարը։ Մենք սպասում ենք, թե երբ Թրամփը կզանգի մեզ»,- նշել է Ուշակովը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության ԱՄՆ նոր վարչակազմի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031