Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առանձնազրույցներ է ունեցել Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։

Հունաստանի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ երկուստեք արձանագրվել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ու զարգացման ընթացիկ ջանքերում։

Վրաստանի գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու գործնական ուղիները, հատկապես՝ կերպափոխման վերաբերյալ առաջավոր փորձի փոխառնման տեսանկյունից, իսկ Շվեդիայի ներկայացուցչի հետ մտքեր են փոխանակվել պաշտպանության բնագավառում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս