Բաժիններ՝

Մախաչկալայում երկու ուժգին պայթյուն է գրանցվել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ հզոր պայթյուն է գրանցվել Մախաչկալայի ռեստորաններից մեկի մոտ, որին ավելի վաղ հարվածել էին նռնականետով: Այս մասին հայտարարել է Դաղստանի իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը:

Տուժածների մասին տվյալները տարբեր են: Բժիշկների տվյալներով՝ 9 մարդ հասցվել է հիվանդանոց: Ավելի ուշ Դաղստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ վիրավորվել է 5 մարդ, այդ թվում նաև ոստիկանության երկու աշխատակից: Այլ տվյալներով՝ տուժել է 11 մարդ, այդ թվում նաև 4 իրավապահ:

Վիրավորները ստացել են թեթև ու միջին ծանրության վնասվածքներ, մեկ կին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Պայթյունները գրանցվել են «Ոսկյա կայսրություն» ռեստորանի մոտ:

ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ նախ նռնականետով հարվածել են ռեստորանի երկրորդ հարկին, իսկ երբ դրանից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, այդ ժամանակ պայթել է ռեստորանի մոտ կանգնած մի մեքենա: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս