Բաժիններ՝

Կայծակը վնասել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Հիսուսի արձանը (տեսանյութ)

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կայծակը հարվածել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Հիսուսի հանրահայտ արձանին: Այս մասին հայտնել է տեղի O Globo թերթը: Կայծակի հարվածից վնասվել է արձանի մատը:

Հինգշաբթի քաղաքում սկսվել է ուժեղ փոթորիկ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել կայծակը: Տեղի թեմի ներկայացուցիչ Օսմար Ռոպոսոյի խոսքերով՝ հուշարձանի վերականգնումը կմեկնարկի հաջորդ ամիս:

Նշվում է, որ Հիսուսի արձանը գտնվում է 709 մետրանոց բարձունքի վրա: 2011 թվականի հոկտեմբերին Հիսուսի արձանը դարձավ 80 տարեկան, առանց նրա անհնար է պատկերացնել Ռիո դե Ժանեյրոն: Այն համարվում է աշխարհի նոր 7 հրաշալիքներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս