
Նիդերլանդներում կառուցել են «ապագայի ճանապարհ» (տեսանյութ)

Նիդերլանդներում կառուցել են մթության մեջ լուսավորվող ֆուտուրիստական ճանապարհ։ Այս մասին գրում է Engadget.com կայքը։
500 մետրանոց ճանապարհահատվածը կառուցվել է Օսսա քաղաքում։ Ճանապարհի գծանշումները մթության մեջ լուսավորվում են, որի համար օգտագործվում է ցերեկը կուտակված արևային էներգիան։ Լուսավորությունը փոխում է երանգը, երբ ջերմաստիճանը իջնում է 0 աստիճանից՝ վարորդներին զգուշացնելով մերկասառույցի մասին։
Նախագիծն իրականացրել են Roosegaarde և Heijmans Infrastructure ընկերությունները։ Նրանք մտադիր են ճանապարհների կարևոր հատվածները ապահովել այդ լուսավորությամբ՝ հողմակայանների էներգիան օգտագործելով։ Նախատեսվում է նաև, որ ճանապարհը կունենա նաև առանձնացված «լիցքավորիչ» գոտի, որով ընթանալիս էլեկտրամեքենաները կարող են առանց կան առնելու լիցքավորվել։