Բաժիններ՝

Կառավարությունը 115.7 միլիոն կտրամադրի «Գազպրոմ Արմենիա»-ին՝ անապահով ընտանիքների գազի ծախսի փոխհատուցման նպատակով

Կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգի պետական ընկերությունների` նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամա-դրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին 115765058 դրամ գումար կվճարի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝ հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը:

Որոշման նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվածի ապրիլի 17-ին նախատեսված կառավարության նիստում։
Տեղեկանք
Որոշման 1-ին կետով առաջարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (սույն թվականի փետրվարի 24-ից վերաանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում` բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից (անապահով ընտանիքներ) 75 խոր. մետր բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից (1000 խոր. մետրի համար` 132,0 հազ. դրամ) նվազեցված գնով` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով: Որոշման 2-րդ կետի համաձայն՝ 1000 խոր. մետրի համար` 32,0 հազ. դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով՝ 75 խոր. մետր գազի համար) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պետք է փոխհատուցվի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
Ի կատարումն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել տեղեկատվություն` 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի համապատասխան քանակության համար փոխհատուցման ենթակա 115.765,058 հազ. դրամ գումարի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս