Բաժիններ՝

Ուկրաինան կունենա Ղրիմի հարցերով նախարար

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունում ստեղծվելու է օկուպացված տարածքների հարցերով նախարարի կամ փոխվարչապետի պաշտոն, ինչպես նաև առանձին հատուկ դեպարտամենտ: Այն կզբաղվի Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքների վերադարձման խնդրով:

Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: Գերագույն ռադան երեկ ընդունել է օկուպացված տարածքների մասին օրենքը, որով Ղրիմն ու Սևաստոպոլը ճանաչվել են ժամանակավոր օկուպացված տարածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930