
Կանադան որոշել է բոյկոտել Մոսկվայում կայանալիք Արկտիկական խորհրդի նիստը

CTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կանադայի ներկայացուցիչներն Ուկրաինայի դեպքերի պատճառով չեն մասնակցի Արկտիկական խորհրդի նիստին, որն այս շաբաթ անցկացվելու է Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Արկտիկական խորհրդի հարցերով կանադացի նախարար Լեոնա Ագլուկաքը:
Նա ընդգծել է, որ Կանադան մտադիր է հետագայում նույնպես աջակցել այն կարևոր աշխատանքին, որն իրականացվում է Արկտիկական խորհրդի շրջանակներում: Խորհրդի կազմում գտնվում են 8 մերձարկտիկական երկիր՝ Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Դանիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Իսլանդիա, Նորվեգիա:
Կանադայի ու Ռուսաստանի հարաբերությունները վատթարացում են ապրել մարտից՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ: