Բաժիններ՝

Նախիջևանի բնակիչը սպիտակ դրոշով փորձել է անցնել Հայաստան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ զինվորականները Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովին ձերբակալել են Հայաստան անցնելու փորձ կատարելիս: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Հաքիմէլդոսթ Մեհթիևը:

Նրա խոսքերով՝ Նազիմ Մամեդովը Հայաստան փախչելու փորձ կատարել է ապրիլի 12-ին, և որ նման ռիսկային քայլին գնալու պատճառ է հանդիսացել այն, որ ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են դիտարկել նրա բողոքը: Նշվում է, որ տեղի ոստիկանության սերժանտներից մեկը շարունակ շանտաժի է ենթարկել Մամեդովի ընտանիքին ու գումարներ է շորթել:

Մեհթիևն ընդգծել է, որ երբ ոստիկանությունը հերթական անգամ հրաժարվել է դիտարկել Նազիմ Մամեդովի բողոքը, նա հագել է սպիտակ սավան, ձեռքն է վերցրել սպիտակ դրոշ և փորձել է անցնել Հայաստան: Սակայն սահմանի վրա նրան ձերբակալել են զինվորականները և հանձնել Ազգային անվտանգության նախարարության տեղի մասնաճյուղին: Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս