
Սպիտակ տունն Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տվել երկրի արևելքում գործել վճռականորեն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանություններն իրավունք ունեն դիմելու վճռական գործողությունների՝ իրենց տարածքում կարգուկանոն հաստատելու համար: Այս մասին երեկ Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոյ Քարնին.
«Իշխանություններին անհրաժեշտ է ապահովել կարգուկանոն ու օրենքի պահպանում: Ստեղծված իրավիճակում իրադարձությունների զարգացման լավագույն սցենարը Ուկրաինայի արևելքում կառավարական շենքերը զավթածների կողմից դիմադրությունը դադարեցնելու մասին համաձայնություն ստանալն է»:
Քարնին գոհունակություն է հայտնել Կիևի այն հայտարարության կապակցությամբ, որն նա պատրաստ է երկխոսել դժգոհ բնակիչների հետ, ինչպես նա ստեղծված իրավիճակում Կիևի ցուցաբերած զսպվածության համար: Քարնին ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում գործում են ոչ թե խաղաղ ցուցարարներ, այլ՝ զինված անձինք:
Սպիտակ տան կարծիքով՝ Ռուսաստանն ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի արևելքում գործող զինված անձանց: Քարնին ընդգծել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել նման աջակցություն ցուցաբերելը և կառուցողական երկխոսություն սկսել Կիևի հետ: