Արտաշատ քաղաքի մի բնակիչ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն հայտնել է, որ իրեն նույն օրը թմրանյութ օգտագործելու կասկածանքով Երևան քաղաքի ատամնաբուժարաններից մեկից բերման են ենթարկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունք, որտեղից տեղափոխել են նարկոլոգիական դիսպանսեր:
Վթարի հետևանքով «MINI Cooper»-ի վարորդը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Իրականում ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ բոլոր քիչ թե շատ հայտնի ԲՀԿ-ականներն առաջիկա նախագահական ընտրություններում աշխատելու են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Եվ դա անելու են ոչ թե գաղտնի կամ թաքուն, այլ ճիշտ հակառակը` բացահայտ և ցուցադրաբար: Նրանց գործունեությունն այս ընտրությունների ժամանակ գտնվելու է խոշորացույցի և նույնիսկ մանրադիտակի տակ, և բոլորը հետևելու են, որպեսզի ԲՀԿ-ականների գործողություններում հայտնաբերեն դավաճանության, ՀՀԿ-ի թեկնածուի դեմ աշխատելու կամ նրա ընտրարշավը բոյկոտելու դրսևորումներ, որպեսզի զեկուցեն վերևներին, որ այսինչ ԲՀԿ-ականն աշխատում է իրենց դեմ, և նրա հարցերը պետք է լուծել:
Այժմ ֆունդամենտալ հարցը, որը մոլորակային երևույթ է և սկսել է գործել` գռմռոցն է ռուս ժողովրդի ընդերքում:
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն` հայտարարելով չեզոքության մասին, Սերժ Սարգսյանին գործնական աջակցություն են ցուցաբերում: Հակառակի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հրապարակվեն ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների անուններն ու կուսակցական պատկանելությունը, և պարզվի, որ նրանց մի մասը ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են: Դրա համար ԲՀԿ-ն պետք է հատ-հատ աշխատի 2000 անդամներից յուրաքանչյուրի հետ, բացատրի, որ իրենք չեզոքություն են պահպանելու, ինչը չի նշանակում՝ սատարել Սերժ Սարգսյանին:
«Ես չեմ թաքցնում. ողջ այս ընթացքում ես եղել եմ այն համոզման, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով»:
«ՀԱԿ-ի ներսում առանձնապես լավ մթնոլորտ չէ: Իսկական ՀԱԿ-ը ես եմ, ՀԱԿ-ը իմ կառույցն է»:
Երշիկների արտադրության ընթացքում օգտագործված հավելանյութերի մասին ինֆորմացիա պարունակվում է ընկերությունների ներկայացրած փաստաթղթերում, որոնք օրենքով արգելված է հրապարակել, քանի որ որոշ տեղեկություններ համարվում են ընկերությունների «ներքին գաղտնիքը»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր տեղի չունեցավ «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցադիմումի գործով նախնական դատական նիստը՝ դատավորի հիվանդության պատճառով:
ՀԺԿ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Մյունհենում գտնվող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ մյուս շաբաթ կվերադառնա Հայաստան:
«Վովա Գասպարյանն ինձ ճանաչում է, փորձում եմ հանդիպել նրա հետ՝ իմանալու համար՝ ի՞նչ անօրինական, շինծու գործեր են հարուցվել իմ դեմ, ինչո՞ւ է դատավորը հրաժարվում հետաքննել բոլոր հանգամանքները և շտապում է գործն ուղարկել դատարան, բայց Գասպարյանը չի արձագանքում իմ զանգերին: Չորս անգամ խոսել եմ իր օգնականի հետ, ասել եմ, որ ցանկանում եմ խոսել իր հետ, բայց՝ ապարդյուն»:
Ստեփան Մանուշակյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ` ազատվելով Գորիսի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ Գորիսի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Տիգրան Սարգսյանը` ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Նախաօլիմպիական տարում Արսեն Ջուլֆալակյանը որոշեց ընդունվել ասպիրանտուրա: Ինչո՞ւ ապագա օլիմպիական մեդալակիրը որոշեց մարզական խոշորագույն իրադարձությունից առաջ դիմել նման քայլի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները դեկտեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել «ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է կարգազանց համարել նաև բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին:
«Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»։
Չնայած ՀԱԿ անդամները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելով՝ ստեղծվել են բավական նպաստավոր պայմաններ հաջողության հասնելու համար, և Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, 168.am-ի տեղեկություններով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնական որոշում է կայացրել` չառաջադրվել: Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների, Տեր-Պետրոսյանը թիմակիցներին առաջարկելու է, որ ՀԱԿ թեկնածուն լինի Լևոն Զուրաբյանը: Բացատրություններ նա կարող է ներկայացնել՝ որքան ասես:
Հիմնական պատճառն այն էր, որ կուսակցությունը, որն իրականում մեկ մարդու շուրջ հավաքված հանրություն է, գործում է ոչ քաղաքական շարժառիթներով:
Պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանն, իր գրասենյակի ղեկավարի շուրթերով, փոխանցում է մեկ մեսիջ` ինքը նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: Այս մեսիջը, բնականաբար, առաջին հերթին՝ ուղղված է իշխանությանը, հատկապես՝ իշխանության մեջ գտնվող այն գործիչներին, ովքեր Քոչարյանի առաջադրման դեպքում կարող են անցնել նրա կողմը: Այսինքն` Քոչարյանն անուղղակիորեն նրանց հասկացնում է՝ դեռևս չշտապել և Գագիկ Ծառուկյանի չառաջադրումից վերջնական եզրահանգումներ չանել:
Վերաքննիչ բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ:
«Հիմա չի կարող էս չուլոչնու արտադրությունը պատվերներ չունենա ու չզարգանա, նույնը մանվածքայինը: Շատ որ ուզենանք, հումքը դրսից՝ թեկուզ Թուրքիայից կբերենք»:
Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ կղեկավարի Տեմպուսի ծրագիր. մեկնարկը տրվեց այսօր:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արազի Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվել է Արտակ Հարությունյանը:
Քաղաքական զարգացումների տեսանկյունից պակաս կարևոր չէ հարցը` թե ի՞նչ շահեց ԲՀԿ-ն ոչ միայն ու ոչ այնքան՝ թեկնածու չառաջադրելով, այլ ամիսներ շարունակ դառնալով քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը: Խորհրդարանական ընտրություններից հետո դուրս գալով իշխող կոալիցիայի կազմից, ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով ԲՀԿ-ն մաքրվեց 2008 թվականի մարտի մեկի պատասխանատվությունից և «ավազակապետության հիմնասյուներից մեկը լինելու» խարանից: Բանը հասավ նրան, որ Գագիկ Ծառուկյանի անունը ՀԱԿ-ի կողմից հանվեց ոչ միայն Մարտի 1-ին Պաշտպանության նախարարությունից զենք և զինամթերք ստացածների, այլ ընդհանրապես՝ Հայաստանի օլիգարխների ցուցակից:
«Նպատակահարմար չենք գտել»,- հակիրճ ձևակերպեց ՀՀԿ խոսնակը:
Անգլիայի արտաքին գործերի նախարարը, փոխվարչապետը, օգտվում են Տրանսցենդենտալ մեդիտացիայից: Նրանք գործնական մարդիկ են, և, ինչպես իրենք են նշում, դա հնարավորություն է տալիս իրենց լավ քնել և արագ թոթափել հոգնածությունը:
Գործարքներում պակասել է մեկ միջանկյալ օղակ՝ նոտարը։
Եթե այդ որոշումը կայացվի և լինի վերջապես Ջհանգիր աղայի փողոց այն քաղաքում, որի պաշտպանության համար պայքարել է մեծ զորավարը, դա մեծ նվեր կլինի ողջ եզդի ժողովրդին:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել է 3 նախագիծ:
Եթե Գ. Ծառուկյանի հիմնական ռեսուրսը լինեին ոչ թե փողատերերը, այլ քաղաքական դեմքերը, ապա այս ուժն ավելի քիչ խոցելի կլիներ։
«ՀՀԿ-ի համար շատ հետաքրքիր կլիներ, եթե ԲՀԿ-ն մասնակցեր ընտրություններին»: