Բաժիններ՝

Ռասմուսենը մասնակիորեն է հաստատել Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հեռանալը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նկատել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ստորաբաժանումների որոշակի ակտիվություն: Այս մասին Ռասմուսենը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.

«Մենք ուկրաինական սահմանի մոտ տեսել ենք ռուսական ստորաբաժանումների սահմանափակ ակտիվություն: Կարելի է ենթադրել, որ այդ ուժերի մի մասը պատրաստվում է հեռանալ»: Ռասմուսենը, սակայն, դեռ վաղ է համարում այդ հարցում եզրակացություններ կատարելը.

«Ես հուսով եմ, որ դա ամբողջական ու իրական դուրս բերման սկիզբն է: Ավելի վաղ  ծավալված ռուսական զորքերի մեծ մասը շարունակում է մնալ Ուկրաինայի սահմանի մոտ: Մենք տեսնում ենք զորավարժությունների շարունակում»: Ռասմուսենն ընդգծել է, որ Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի քաշվելը կհանդիսանա ճիշտ ուղղությամբ Ռուսաստանի առաջին քայլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս