Վրաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի դառնա ԵՄ-ի 29-րդ անդամը. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի դառնա ԵՄ-ի 29-րդ անդամը: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Բառոզուն իր հերթին դեռ վաղաժամ է համարել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության ժամկետների շուրջ կանխատեսումներ անելը: Նրա խոսքերով՝ ամեն ինչ կախված է այն առաջընթացից, որը կունենա Վրաստանը: Բառոզուի այդ խոսքերից հետո Գարիբաշվիլին հայտարարել է, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի Վրաստանը դառնա ԵՄ-ի անդամ 29-րդ երկիրը:
Գարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է հունիսի 27-ին, որով և նրանց երկկողմ հարաբերությունները կհայտնվեն որակական նոր մակարդակում. «Կարճ ասած՝ դա Վրաստանի եվրոպականացման գլխավոր պլանն է, որը Վրաստանին կբերի բազում առավելություններ ու հնարավորություններ»: