
Չինական կողմի հետ գազային գործարքից «Գազպրոմի» կորուստները կկազմեն 35 միլիարդ դոլար. Բորիս Նեմցով

Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը կարծում է, որ Ռուսաստանի համար մեծ կորուստներ է խոստանում Չինաստանին գազ մատակարարելը: Ելնելով բաց աղբյուրներից՝ Նեմցովը հայտարարել է.
«Գազի (տարեկան) վաճառքը կազմելու է 38 միլիարդ խորանարդ մետր: 30 տարվա ողջ հասույթը կազմելու է 400 միլիարդ դոլար: Այստեղից դժվար չէ հաշվարկելը, որ հազար խորանարդ մետր գազի գինը կազմելու է մոտ 350.8 դոլար:
Պուտինի խոսքերով՝ ռուսական կողմից ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 55 միլիարդ դոլար: Այդ գումարն անհրաժեշտ է Յակուտիայի գազային հանքավայրերի յուրացման և «Սիբիրի ուժ» գազատարը կառուցելու համար»:
Նեմցովն ընդգծել է, որ «Գազպրոմը» ներկայումս չունի այդքան գումար, և եթե վարկ վերցնի 30 տարով ու 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ապա արդյունքում ստիպված կլինի վճարել 95 միլիարդ դոլար՝ այսինքն 40 միլիարդ դոլար ավելի շատ:
Նեմցովի խոսքերով՝ «Գազպրոմը» չինական կողմի հետ գործարքից վաստակելու է 60 միլիարդ դոլար և հետևաբար «դարի գործարքից» նրա մաքուր կորուստները կազմելու են 35 միլիարդ դոլար: