
Լուգանսկում մտցվել է ռազմական դրություն. կան զոհեր

РСН-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը (ԼԺՀ) որոշել է տարածաշրջանում մտցնել ռազմական դրություն: Այս մասին հայտարարել է ԼԺՀ-ի ղեկավար, «ժողովրդական նահանգապետ» Վալերի Բոլոտովը. «Դա կապված է կիևյան խունտայի կողմից ռազմական գործողություններ սկսելու հետ: Մեզ մոտ արդեն իսկ սկսել են զոհվել մարդիկ»:
Այսօր առավոտյան Ռուբեժնոյե ու Լիսիչանսկ քաղաքներում մարտեր են սկսվել Ուկրաինայի Ազգային գվարդիայի ու տեղի աշխարհազորայինների ջոկատների միջև: Պայթեցվել է Սևերսկի Դոնեց գետի վրայի կամուրջը: Մարտերը շարունակվում են:
Միևնույն ժամանակ Դոնեցկի մարզի ոլնովախ քաղաքի մարտերում զոհվել է 8 ուկրաինացի ուժային, վիրավորվել է ևս 18-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը: Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ ռուսական «Մի-8» մարտական ուղղաթիռը երեկ երեկոյան խախտել է Ուկրաինայի օդային տիրույթը: