
«Վերին Լարս» անցակետը դեռ փակ կմնա 1-1.5 ամիս

Грузия Online-ի փոխանցմամբ՝ փրկարարները պետք է Դարյալի կիրճում մաքրեն մոտ 1 միլիոն խորանարդ մետր ցեխ: Մասնագետների տվյալներով՝ ճանապարհի մաքրումը կտևի առնվազն 1-1.5 ամիս: Այդ ողջ ժամանակահատվածում ռուս-վրացական սահմանին ընկած «Վերին Լարս» անցակետը կլինի փակ:
Տվյալ շրջանում անհնար է կառուցել շրջանցիկ ճանապարհ: Այս մասին հայտնել է Ossetia.tv-ը: Մայիսի 17-ին Դարյալի կիրում գրանցվել էր սողանք, ցեխի հոսքը փակել էր Թերեք գետի հունը, ինչի հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է մի քանի տասնյակ մետրով: Անհետ կորած է համարվում Հյուսիսային Օսիայի 1 և Ստավրոպոլի 5 բնակիչ: