Հրեա ծայրահեղականներին Իսրայելում արգելել են մոտենալ Հռոմի պապին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելի ոստիկանությունը հրեական աջ ծայրահեղական շրջանակների մի շարք ներկայացուցիչների արգելել է հայտնվել այն շրջաններում, որոնցում հանգստյան օրերին գտնվելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Այդ անձինք առաջիկա 4 օրում չեն կարող, մասնավորապես, հայտնվել Երուսաղեմի կենտրոնում, ուր կենտրոնացած են քրիստոնեության, հուդայականության ու իսլամի սրբավայրերը, և ուր պատրաստվում է այցելել Հռոմի պապը: Ոստիկանությանը նման քայլի է գնացել՝ թույլ չտալու համար ամեն տիպի սադրիչ միջադեպերի գրանցում: