Բաժիններ՝

Սիրիական բանակը վերջ է դրել Հալեպի կենտրոնական բանտի 13-ամսյա պաշարմանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակի զինվորները վերջ են դրել Հալեպի կենտրոնական բանկի պաշարմանը: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR):  

Վերջինիս հաղորդմամբ՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման և իսլամական այլ խմբավորումների զինյալները Հալեպի բանտը պաշարել էին 13 ամիս առաջ, սակայն այժմ կառավարական բանակին ու նրան աջակցող զորամիավորումներին հաջողվել է վերջ դնել Հալեպի կենտրոնական բանտի պաշարմանը:

«Ջաբհաթ ալ-Նուսրա» իսլամական խմբավորման զինյալները, որին փորձագետները հաճախ անվանում են «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են գրավել Հալեպի բանտը, որպեսզի ազատի քաղբանտարկյալներին, որոնց, ինչպես նրանք են վստահեցնում, պահում են սարսափելի պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս