
ՀՀ կառավարության ծրագրում էական տեղ է տրված մարդու իրավունքների պաշտպանությանը

ՀՀ կառավարության գործունեության ծրագրում էական տեղ է տրված այն ծրագրերին, որոնք նպաստելու են մարդու իրավունքի պաշտպանությանը, ծրագիրը բնորոշվում է նպատակների և մեթոդների կոնկրետությամբ և հստակությամբ: Նման հայտարարություն այսօր Աժ նիստում արեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Կառավարությունը գերակայություն է համարում արդարադատության արդյունավետության բարձրացումը»,- ասաց նախարարը:
Նրա բնորոշմամբ՝ դատական համակարգն ամենախոցելիներից մեկն է հանրության վստահության տեսակետից, և անհրաժեշտ են որոշակի քայլեր, որ քաղաքացին իր վրա զգա ազդեցությունը՝ կրճատվի գործերի քննության ժամկետը, քանի որ դատարաններում ոչ միշտ է ողջամտության ժամկետը պահպանվում, պետք է հասնել դատարանների ու դատավորների որակի բարձրացմանը, հեշտացնել դատարան դիմելու գործընթացը և ստեղծել էլեկտրոնային ձևով դիմելու հնարավորություն, զարգացվի և հասանելի դառանա հանրային պաշտպանի ինստիտուտը և այլն: