ԵՄ-ը մշակել է պլան՝ ռուսական գազի մատակարարման կասեցման դեպքում
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գազային վեճի կապակցությամբ մտադիր է մշակել միջոցների համալիր՝ ուղղված էներգոդեֆիցիտի հաղթահարմանը, եթե կասեցվի ռուսական գազի մատակարարումը: Համապատասխան փաստաթուղթը ներկայացվելու մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում:
Դրանում խոսք է գնալու աղբյուրների, երթուղիների ու մատակարարների դիվերսիֆիկացման մասին: Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը կարևորել է ԵՄ-ի կողմից էներգետիկ կայուն քաղաքականություն ունենալը: Փաստաթղթի նախագիծն արդեն իսկ պատրաստ է:
Դրանում անհրաժեշտ է համարվում էներգակիրների ամբարների համալրումը, արտակարգ իրավիճակներում գործելու ազգային պլանների մշակումն ու Եվրոպայի արևելքում ԵՄ-ի անդամ երկրներին գազով ապահովելը (ռուսական գազից Բուլղարիայի ու Էստոնիայի կախվածությունը կազմում է 100 տոկոս, իսկ Լեհաստանի դեպքում՝ 60 տոկոս):