Բաժիններ՝

Մոնտենեգրոն պարզաբանել է, թե ինչու է միացել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մոնտենգրոյի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը հայտարարել է, որ Մոնտենեգրոն միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին, ինչը կապված է եղել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին արագորեն անդամակցելու նրա ցանկության հետ.

«Մոնտենեգրոն փորձում է ակտիվորեն արագացնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը: Մենք անհամբերությամբ ենք սպասում Մեծ Բրիտանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու հրավերին:

Եթե մենք ցանկանում ենք դառնալ մեծ ընտանիքի մասնիկ, ապա մենք պետք է կիսենք այդ երկրների համոզմունքները՝ կապված միջազգային կարևոր հարցերի հետ: Երկրի ապագան կապված է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ»:

Մոնտենեգրոն Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիաջոցներին միացել է մարտի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս