Բաժիններ՝

Մեկնարկել են ռուսական հինգերորդ սերնդի Т-50 կործանիչների կրակային փորձարկումները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել են ռուսական հինգերորդ սերնդի Т-50 կործանիչների կրակային փորձարկումները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը:

Նրա խոսքերով՝ Մերձմոսկովյան մարզում փորձարկվել է Т-50 տիպի երկու կործանիչ, որոնք արձակել են ղեկավարվող հրթիռներ: Փորձարկումների հիմնական նպատակը տարբեր տիպի սպառազինության առանձնահատկությունների ու օպտիմալ կոնֆիգուրացիայի պարզումն է ինքնաթիռի թե՛ ներքին, թե՛ արտաքին հատվածներում:

Ակնկալվում է, որ առաջին Т-50-երը մարտական ծառայության կվերցվեն հաջորդ տարի, որոնցով կսկսեն նախապատրաստել օդաչուներին: Ինքնաթիռի զանգվածային արտադրությունը պլանավորված է 2016 թվականին: Т-50-ն առաջին անգամ օդ է բարձրացել 2010 թվականի հունվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս