Բաժիններ՝

Չինաստանը հրաժարվել է կառուցել Ռուսաստանից Ղրիմ կամուրջը

Neftegaz.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանը հրաժարվել է կառուցել Ռուսաստանից Ղրիմ կամուրջը, որը պետք է անցնի Կերչի նեղուցի վրայով: Պարզվել է, որ Չինաստանի կողմից տվյալ նախագծի ֆինանսավորման ու իրագործման մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի չինական պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է 47 փաստաթուղթ, որոնցից ոչ մեկն էլ չի առնչվում Կերչի նեղուցի վրայով կամրջի կառուցմանը: Կամրջի կառուցման նպատակով կարող է հատկացվել 155 միլիարդ ռուբլի կամ 4.4 միլիարդ դոլար:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե կամրջի նախագծի ֆինանսավորման գործընթացում կարող է ներգրավվել China International Fund Ltd (CIF) ընկերությունը, իսկ կառուցման գործընթացին՝ China Railway Construction Corporation (CRCC) պետական ընկերությունը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս