Բաժիններ՝

Կիևում հայտնաբերվել է զինված դիվերսատների բազա

Pravda.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում հայատնաբերել են դիվերսանտների բազա, որը գտնվել է պատգամավոր Վլադիմիր Արևի տան մոտ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հենց Արևը:

Նրա խոսքերով՝ երբ Անվտանգության ծառայության աշխատակիցները մոտեցել են բազային, այնտեղից կրակ են բացել նրանց վրա: Արևը հավելել է, որ ուժայինները ձերբակալել են զինյալներին, իսկ մասնագետները սկսել են առգրավել հայտնաբերված պայթուցիկը, որը պահվել է բնակարանում:

Արևը վստահեցնում է, որ դիվերսանտների բազայում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տիպի 40 ինքնաձիգ, պայթուցիկ նյութեր ու Ռուսաստանի դրոշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս